Զուրաբ Ազարաշվիլի. Թուրքական դեղագործական շուկայի բացման արդյունքում Վրաստանի բնակչությունը տարեկան կտնտեսի 180-ից 200 մլն լարի
Զուրաբ Ազարաշվիլի. Թուրքական դեղագործական շուկայի բացման արդյունքում Վրաստանի բնակչությունը տարեկան կտնտեսի 180-ից 200 մլն լարի

Թուրքական շուկայի բացումից հետո ակտիվորեն շարունակվում է դեղերի ներմուծումը երկիր։

Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ օգոստոսին գրանցվել է ներմուծման ռեկորդային բարձր ցուցանիշ։ 6,4 մլն դոլարի դեղամիջոցներ են մուտք գործել երկիր:

Նրանց փոխանցմամբ, վարչապետի նախաձեռնության արդյունքում Վրաստանի քաղաքացիներն արդեն խնայել են մինչեւ 80 մլն լարի։

Ինչպես նշել է առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին, թուրքական դեղագործական շուկայի բացման արդյունքում Վրաստանի բնակչությունը տարեկան կտնտեսի մոտավորապես 180-ից 200 մլն լարի։

«Թուրքիայի շուկան բացելուց բացի, դեղերի գնի իջեցման նպատակով առողջապահության նախարարությունն աշխատում է նաև դեղերի համար գնի սահմանման ուղղությամբ։ Բարեփոխումների շրջանակում դեղերի արժեքի վերին շեմ կսահմանվի, ինչը զգալիորեն կնվազեցնի դեղամիջոցի գինը երկրում։ Նմանատիպ պրակտիկա արդեն իսկ իրականացվել է աշխարհի տարբեր երկրներում։ Բարեփոխման իրականացման համար նախարարությունն աշխատում է միջազգային փորձագետների հետ, ովքեր տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում ներգրավված են եղել նշված նախագծերի հաջող իրականացման գործում»,- ասացին առողջապահության նախարարությունից։