Զուրաբ Ազարաշվիլի. Պետությունն ամբողջությամբ կֆինանսավորի լյարդի փոխպատվաստման վիրահատությունը
Փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի խոսքով՝ պետությունն ամբողջությամբ կֆինանսավորի լյարդի փոխպատվաստման վիրահատությունը։
Այս մասին Զուրաբ Ազարաշվիլին հայտարարել է կառավարության նիստի ավարտից հետո կայացած ճեպազրույցում։
«Կառավարության նիստում կարեւոր որոշումներ ենք ընդունել։ Հարցերից մեկը վերաբերում է օրգանների փոխպատվաստման բյուջեի փոփոխություններին։ Կարեւոր է, որ լյարդի փոխպատվաստման դեպքում 120 հազար լարիի վիրահատությունը պետությունը ֆինանսավորում էր ընդամենը 70 հազար լարիով։ Շատ դեպքերում խոսքը վերաբերում է մի հատվածի, որտեղ դժվար է մոբիլիզացնել մնացած 50 000 լարին, և, հետևաբար, մենք որոշում ենք կայացրել ամբողջությամբ ֆինանսավորել վիրահատության ծախսերը՝ թե՛ ախտորոշման, թե՛ վիրահատության հետ կապված։ Լյարդի փոխպատվաստման դեպքում 120 000 լարին այսօրվանից ամբողջությամբ կհատկացվի պետության կողմից»,- ասել է Զուրաբ Ազարաշվիլին։