Զուրաբ Ազարաշվիլի. Մոբիլիզացված բրիգադները բժշկական ծառայություններ են մատուցում ինչպես աղետի գոտուց դուրս բերվածներին, այնպես էլ անհայտ կորածների ընտանիքների անդամներին
Զուրաբ Ազարաշվիլի. Մոբիլիզացված բրիգադները բժշկական ծառայություններ են մատուցում ինչպես աղետի գոտուց դուրս բերվածներին, այնպես էլ անհայտ կորածների ընտանիքների անդամներին

Ռաճայում շատ ծանր ողբերգություն է տեղի ունեցել, ցավակցում եմ զոհերի ընտանիքի անդամներին, համայն Վրաստանին։ Բժշկական բրիգադները, տարբեր որակավորումների և մասնագիտությունների բժիշկները ուղղակիորեն մոբիլիզացված են աղետի էպիկենտրոնում և Օնիում, որոնք բժշկական ծառայություններ են մատուցում ինչպես աղետի գոտուց տարհանվածներին, այնպես էլ անհայտ կորածների ընտանիքների անդամներին,- ասել է Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին, ով գտնվում է աղետի գոտում:

Ազարաշվիլիի խոսքով՝ խոշոր փրկարարական աշխատանքներ են իրականացվել ուղղաթիռով, աղետի գոտուց անվտանգ վայր է դուրս բերել 210 մարդ։

«Նրանցից ոչ մեկի առողջությանը վտանգ չի սպառնում։ Միայն մի քանիսն ունեին այնքան աննշան վնասվածքներ, որ նրանց բժշկական հաստատություն տեղափոխելու կարիք չկար: Աղետի գոտում մոբիլիզացված խմբերին ավելացել են բժիշկներ և բուժանձնակազմ։ Նրանք անհայտ կորածների ընտանիքի անդամներին ցուցաբերում են ամեն տեսակի բժշկական օգնություն՝ հոգեբանական վիճակի և այլ բժշկական օգնության առումով»,- ասել է Զուրաբ Ազարաշվիլին։