Զուրաբ Ազարաշվիլի. Մինչև 2025 թվականի վերջը 13000 ներքին տեղահանված ընտանիքի նոր բնակարաններ կտրամադրվեն
Փախստականներին բնակելի տարածքով ապահովելու արդյունավետ քաղաքականությունը շարունակվում է: 2023 թվականին մենք սկսեցինք տեղահանվածների աննախադեպ լայնածավալ վերաբնակեցման ծրագիր, որի շրջանակներում մինչև 2025 թվականի վերջը 13000 ներքին տեղահանված ընտանիքի նոր բնակարաններ կտրամադրվե»,- օրենսդիր մարմնում իր ելույթի ժամանակ ասել է Զուրաբ Ազարաշվիլին։
Նրա խոսքով, տեղահանվածներին բնակարանով ապահովելը պետության գլխավոր առաջնահերթություններից է։
«Նոր բնակելի համալիրներ կկառուցվեն Վրաստանի հինգ քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութայիսիում, Ռուսթավիում, Զուգդիդիում և Բորժոմիում։ Հաշվի առնելով շինարարության բարձր տեմպերը՝ այս տարի արդեն նախատեսվում է մի քանի հարյուր բնակարանների հանձնում Թբիլիսիում և Քութայիսում։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է մոտավորապես 900 մլն լարի»,- ասել է Զուրաբ Ազարաշվիլին։