Զուրաբ Ազարաշվիլի. Մի քանի տարի հետո Հանրապետական հիվանդանոցը կդառնա երկրի ամենազարգացած ենթակառուցվածքներից, բարձր մակարդակի ու կարողություն ունեցող բժշկական համալիրներից մեկը
Մի քանի տարի հետո Հանրապետական հիվանդանոցը կդառնա երկրի ամենազարգացած բժշկական համալիրներից մեկը՝ բարձր մակարդակով և հնարավորություններով,- ասել է առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին՝ «Նախարարի ժամ» ձևաչափով ելույթի ժամանակ։
Նրա խոսքով, Հանրապետական հիվանդանոցի զարգացման ծրագիրն արդեն մշակված է, և նոր հանրապետական հիվանդանոցը կլինի մի հիմնարկ, որը հավասարապես հոգ կտանի ինչպես հիվանդների, այնպես էլ բուժանձնակազմի շահերի մասին։
«Պլանի համաձայն՝ պետությունը կունենա հզոր համալսարանական բարձր տեխնոլոգիական հիվանդանոց՝ 500 մահճակալով։ Բացի վերը նշված ուղղություններից, նոր շենքում կգործի արյան կենտրոնական բանկ։ Հանրապետական հիվանդանոցում կտեղակայվի նաեւ մանկական ուռուցքաբանական կենտրոնը»,- ասաց առողջապահության նախարարը։
Զուրաբ Ազարաշվիլին խոսել է Ինֆեկցիոն պաթոլոգիայի, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի նոր մասնաշենքում ընթացող վերակառուցման և վերականգնողական աշխատանքների մասին, որոնք կավարտվեն մինչև տարեվերջ։
«Բուժհաստատությունը հագեցվելու է նորագույն բժշկական տեխնոլոգիաներով և ամբողջությամբ կհամապատասխանի ինֆեկցիոն հիվանդանոցի չափանիշներին»,- ասել է Զուրաբ Ազարաշվիլին։