Զուրաբ Ազարաշվիլի. Մենք իսկապես մոտենում ենք համաճարակի ավարտին, քանի որ հոսպիտալացումների և ամենօրյա դեպքերի թիվը զգալիորեն կրճատվել է
Զուրաբ Ազարաշվիլի. Մենք իսկապես մոտենում ենք համաճարակի ավարտին, քանի որ հոսպիտալացումների և ամենօրյա դեպքերի թիվը զգալիորեն կրճատվել է

Մենք իսկապես մոտենում ենք համաճարակի ավարտին, քանի որ հոսպիտալացումների և ամենօրյա վարակների թիվը զգալիորեն կրճատվել է,- ասել է օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Զուրաբ Ազարաշվիլին։

Սակայն, ինչպես ասել է Ազարաշվիլին, երկուշաբթի օրվանից կհանվի կորոնավիրուսի տարածման դեմ սահմանափակումների միայն մի մասը։

«Դրական միտումով պայմանավորված՝ համաճարակը մոտենում է ավարտին։ Այսօր մենք հանել ենք բաց տարածքներում շնչադիմակ կրելու սահմանափակումը, երկուշաբթի օրվանից այն օգտագործելու կարիք չի լինի։ Նաև բոլոր սահմանափակումները, որոնք կապված էին համաճարակի հետ։ Մնացել են մի քանիսը, շնչադիմակի օգտագործումը փակ տարածքում, երբ օտարերկրացիները մտնում են սահման, և ևս մի քանիսը։

Մենք միանշանակ մոտենում ենք համաճարակի ավարտին, քանի որ և՛ հոսպիտալացումը, և՛ ամենօրյա վարակման դեպքերը զգալիորեն կրճատվում են։ Հիվանդանոցում 800-ից քիչ մարդ է բուժվում։ Մեծապես նվազում է նաև մահացությունը։ Դա վերջին մեկ տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն էր, նախորդ օրերին գրանցվել էր 8-10 դեպք»,- ասել է Զուրաբ Ազարաշվիլին։

Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ մարտի 28-ից կհանվի կորոնավիրուսի տարածման դեմ սահմանափակումների մի մասը։