Զուրաբ Ազարաշվիլի. Կորոնավիրուսի աճի հետ կապված վախի և տագնապի պատճառ չկա
Առողջապահության նախարարությունը մշտապես հետևում է աշխարհում առկա միտումներին։ Կորոնավիրուսի աճի հետ կապված վախի և տագնապի պատճառ չկա,- ասել է Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին։
Ազարաշվիլիի խոսքով, ցանկացած մարդ կորոնավիրուսի վերաբերյալ հայտարարություն անելիս պետք է զգույշ լինի, որպեսզի չճշտված տեղեկատվության տարածումը չհանգեցնի անհիմն վախի և խուճապի բնակչության շրջանում։
«Այս փուլում տագնապի պատճառ չկա։ Հայտարարություններ անողներին կոչ ենք անում բոլոր զգույշ լինել՝ բնակչության շրջանում անհիմն խուճապ չսերմանելու համար։ Մենք հետևում ենք ԱՄՆ-ում, Չինաստանում և տարբեր երկրներում տեղի ունեցող իրադարձություններին։ Ուստի կարող եմ հաստատել, որ վիրուսի տարածման վտանգ չկա։ Հենց որ ինչ-որ բան նկատենք, թեև վստահ եմ, որ այս ուղղությամբ վտանգ չի լինի, մենք անպայման կտեղեկացնենք հանրությանը։ Իմ խնդրանքն է, որ լրատվամիջոցները հրապարակեն տեղեկատվություն միայն պաշտոնական, օրինական աղբյուրների հիման վրա։ Պետք է առաջնորդվել միայն առողջապահության նախարարության տարածած հայտարարությամբ»,- ասել է Զուրաբ Ազարաշվիլին։