Զուրաբ Ազարաշվիլի. Կլինիկաների ցանկացած հավելյալ ծառայություններ ներառված են գործող սակագներում, DRG համակարգի ներդրումից հետո մենք խնդրել ենք կլինիկաներին լրացուցիչ վճարներ չգանձել հիվանդներից
Բժշկական տարբեր միջամտությունների համաձայն՝ գեներացվում է 609 DRG ծածկագիր, և կլինիկաների ցանկացած լրացուցիչ ծառայություններ արտացոլվում են այդ սակագներում,- ասել է Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլին` առողջապահության կոմիտեի անդամների հետ հանդիպմանը:
Ազարաշվիլիի խոսքով՝ DRG-ն աշխարհի զարգացած երկրներում ֆինանսավորման լայնորեն փորձարկված մոդել է, որն ավտոմատ կերպով հաշվարկում է արդար գինը, որը նախարարությունը կվճարի քաղաքացիների որակյալ բուժման համար։
«Անցյալ տարվա նոյեմբերի մեկից մենք ներդրեցինք համընդհանուր առողջապահությամբ զբաղվող կլինիկաների վճարային նոր համակարգ։ Այս համակարգը լավ փորձարկված է աշխարհում։ Համակարգի համաձայն՝ կոնկրետ ախտորոշումների համար վճարվելիք սակագները հաշվարկվում են բարդ մեթոդաբանությամբ։ Այսօր, ըստ տարբեր բժշկական միջամտությունների, գեներացվում է 609 DRG ծածկագիր։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր սեփական քաշը»,- ասել է Զուրաբ Ազարաշվիլին։
Ախտորոշման հատուկ խմբերով (DRG) բժշկական հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելը գործարկվել է նախորդ տարի:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը։