Զուրաբ Ազարաշվիլի. Դեղորայքի լաբորատորիան պատրաստ է բացվելու, կազմակերպչական հարցերում պայմանավորվում ենք, որակը որոշելու համար այլևս կարիք չի լինի դեղերի նմուշներն ուղարկել արտերկիր
Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի տեղեկություններով՝ դեղերի որակի լաբորատորիան պատրաստ է բացման։ Նրա խոսքով, համաձայնեցվում են տեխնիկական մանրամասները և լաբորատորիայի բացման ժամկետը։
Ինչպես պարզաբանել է Ազարաշվիլին, դեղերի որակը որոշելու համար այլևս անհրաժեշտ չի լինի նմուշներ ուղարկել արտերկիր։
«Կարող եմ հաստատել, որ դեղերի լաբորատորիան արդեն պատրաստ է։ Հիմա պայմանավորվում ենք տեխնիկական մանրամասների, կազմակերպչական հարցերի շուրջ, թե որ օրը պետք է սահմանվի լաբորատորիայի բացման համար։ Այսօր արդեն կարելի է ասել, որ երկրում գործում է դեղորայքի լաբորատորիա, որտեղ ստուգվելու են դեղերը։ Այլևս կարիք չի լինի դեղերի նմուշներն ուղարկել արտերկիր՝ դրանց որակը որոշելու համար»,- ասել է Զուրաբ Ազարաշվիլին։