Զուրաբ Ազարաշվիլի. Covid-ով վարակված հիվանդների ոչ նպատակային հոսպիտալացման դեպքում բժշկական ծառայության ծախսերը չեն փոխհատուցվի
Ցավոք, լինում են դեպքեր, երբ հիվանդները հոսպիտալացման կարիք չեն ունեցել, և հնարավոր է եղել նրանց բուժել բնակարանում, սակայն կլինիկաների սուբյեկտիվ վերաբերմունքի պատճառով նրանք մնացել են հիվանդանոցում,- ասաց օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության հարցերով նախարար Զուրաբ Ազարաշվիլին Վրաստանի Առաջին ալիքի եթերում:
Նախարարի խոսքով՝ COVID-19-ով վարակված հիվանդների ոչ նպատակային հոսպիտալացման դեպքում բժշկական ծառայությունների ծախսերը չեն փոխհատուցվի, և կլինիկան անմիջական պատասխանատվություն է կրելու։
Ինչպես նշեց նախարարը, վերջին մի քանի շաբաթում երկրում կայուն համաճարակային իրավիճակ է, և էական աճ չի դիտվում։ Նվազագույն է նաև հոսպիտալացման կարիք ունեցող հիվանդների թիվը։
Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ «Կովիդ-19»-ի նոր շտամի հետ կապված դեպքերի մեծ մասը թեթև են և հոսպիտալացում չեն պահանջում։