Զուրաբ Ազարաշվիլի. Բոլոր մունիցիպալիտետներից տեղեկություն ունենք, դժվարին կենսապայմաններում գտնվող ընտանիքները գրանցված են, իրենք կարող են դիմումներ ներկայացնել, որոնք հետագայում կքննարկենք
Վրաստանի Առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին պարզաբանել է, թե ինչ ընթացակարգեր է պետք պահպանել, որպեսզի դժվարին կենսապայմաններում գտնվող ընտանիքները պետությունից նոր բնակելի տարածքներ ստանան և կարողանան օգտվել համապատասխան ծրագրից։
Նախարարի խոսքով, դժվարին պայմաններում գտնվող ընտանիքները կարող են դիմել մունիցիպալ կենտրոններ, ինչը կքննարկվի առողջապահության նախարարության կողմից։
«Ընտանիքները դիմումներ կներկայացնեն մեր մունիցիպալ կենտրոններ։ Առաջին փուլում մենք տեղեկություն ունենք բոլոր մունիցիպալիտետներից, հավանաբար որ համայնքներում են գտնվում և գրանցված են նման ընտանիքները։ Սրանից ելնելով` մենք նույնպես կդիմենք, և նրանք իրենք կկարողանան հայտեր ներկայացնել, որոնք հետագայում կքննարկենք»,- ասել է Զուրաբ Ազարաշվիլին։
Կառավարության որոշմամբ՝ կենցաղային ծանր պայմաններում գտնվող 1000 ընտանիքի պետությունը նոր բնակելի տարածքներ կտրամադրի։