Զուրաբ Ազարաշվիլի. Առաջիկա երկու տարվա ընթացքում պետությունը բնակարաններ կփոխանցի 1000 բազմազավակ անօթևան ընտանիքի
Առաջիկա երկու տարվա ընթացքում պետությունը բնակարաններ կփոխանցի 1000 բազմազավակ անօթևան ընտանիքի,- հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին։
Նրա խոսքով՝ նախագիծը կմեկնարկի 2024 թվականին եւ մինչեւ 2025 թվականի վերջ նշված կարգավիճակ ունեցող բոլոր ընտանիքները բնակարան կստանան։
«Այս շատ լավ նախագիծն ու նախաձեռնությունը վարչապետինն է։ Մեր նախարարությանը հանձնարարված էր ապահովել վերը նշվածը, քանի որ մենք փորձ ունենք թե՛ նման ընտանիքների գնահատման, թե՛ բնակարաններով ապահովելու հարցում։ Երկամյա ծրագիրը վերաբերելու է անօթևան բազմազավակ ընտանիքներին։ Ծրագրի բյուջեն 50 մլն լարի է։ Արդեն 2025 թվականի վերջում նման բազմազավակ ընտանիքները կունենան իրենց սեփական բնակարանը»,- ասել է Զուրաբ Ազարաշվիլին։