Զուրաբ Ազարաշվիլի - 2023 թվականին մենք սկսել ենք շուրջ 100 գյուղական ամբուլատորիաների կառուցման և վերականգնման աշխատանքները, որոնք շարունակվում են
Զուրաբ Ազարաշվիլին խորհրդարանում հանձնաժողովների համատեղ նիստում իր ելույթի ժամանակ կենտրոնացել է պետական բժշկական հաստատությունների հզորացման վրա։
Առողջապահության նախարարության թեկնածուի խոսքով, ակտիվորեն ընթանում է գյուղական ամբուլատորիաների կառուցման ու վերականգնման գործընթացը։ Առաջնային բուժօգնության հաստատություններում ներդրվում են հեռաբժշկության ծառայություններ:
«Մենք 1000-ից ավելի գյուղական ամբուլատորիաների ենթակառուցվածքային վիճակի վերլուծություն ենք անցկացրել։ 2023 թվականին սկսեցինք շուրջ 100 ամբուլատորիաների շինարարություն-վերականգնումը, որը շարունակվում է ամեն տարի։ Շարունակվում է նորարարական տեխնոլոգիաների, մասնավորապես հեռաբժշկության ներդրումը գյուղական բնակավայրերի առաջնային բուժօգնության հաստատություններում, այդպիսով արդեն գյուղական բնակավայրերում բնակվող 2500 մարդու խորհրդատվություն է տրվել մասնագետի կողմից»,- ասաց Զուրաբ Ազարաշվիլին։