Զուրաբ Ադեիշվիլիին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկը ձերբակալվել է
Ուկրաինայի գլխավոր դատախազի խորհրդական Զուրաբ Ադեիշվիլիին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկը ձերբակալվել է։
Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հետաքննության արդյունքում 34-ամյա օտարերկրացի է բերման ենթարկվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով։
Զուրաբ Ադեիշվիլիին ծեծի ենթարկելու մեջ ներգրավված ևս երեք անձինք հետախուզվում են:
Հիշեցնենք, որ Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիի վրա փետրվարի 2-ին Կիևում չորս անհայտ անձինք հարձակվել են, ինչի հետևանքով Ադեիշվիլին հոսպիտալացվել է։