Զուրաբ Աբաշիձեն նշանակվել է Բոսնիա և Հերցեգովինայում, Հյուսիսային Մակեդոնիայի և Ալբանիայի Հանրապետություններում Վրաստանի ոչ ռեզիդենտ դեսպան
Զուրաբ Աբաշիձեն նշանակվել է Բոսնիա և Հերցեգովինայում, Հյուսիսային Մակեդոնիայի և Ալբանիայի Հանրապետություններում Վրաստանի առաջին ոչ ռեզիդենտ, արտակարգ և լիազոր դեսպան:
Զուրաբ Աբաշիձեն ունի բազմամյա դիվանագիտական կարիերա: Տարիներ ի վեր նա աշխատել է տարբեր պաշտոններում ինչպես Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում, այնպես էլ արտերկրում դիվանագիտական ներկայացուցչություններում: Այդ թվում՝ եղել է Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում Վրաստանի դիվանագիտական առաքելությունների ղեկավարը, արտակարգ և լիազոր դեսպան Բենիլյուքսի երկրներում, ինչպես նաև զբաղեցրել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը:
2012–2024 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչը, իսկ 2024–2025 թվականներին՝ Վրաստանի վարչապետի խորհրդականը:
Զուրաբ Աբաշիձեն Թբիլիսիի պետական համալսարանի ասոցիացված պրոֆեսոր է, մի շարք գրքերի և հրապարակումների հեղինակ:
Նրան շնորհված է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: