Զուրաբ Աբաշիձե. Ադրբեջանի և Հայաստանի խնդրանքով Վրաստանի օդային տարածքը, բացառության կարգով, կօգտագործվի ռուսական զորամիավորումը Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու համար
Զուրաբ Աբաշիձե. Ադրբեջանի և Հայաստանի խնդրանքով Վրաստանի օդային տարածքը, բացառության կարգով, կօգտագործվի ռուսական զորամիավորումը Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու համար

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ասում է, որ Ադրբեջանի և Հայաստանի խնդրանքով Վրաստանի օդային տարածքը որոշակի ժամանակահատվածով կօգտագործվի ռուսական զորամիավորումը Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու համար:

«Ինչպես գիտեք, վրացական կողմն արդեն արձագանքել է նոյեմբերի 10-ին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարի մասին համաձայնագրին: Հուսով ենք, որ դա կնպաստի հակամարտությունների կարգավորման լիարժեք գործընթացին: Իր հերթին, Վրաստանը նախկինում պատրաստակամություն էր հայտնել նպաստել խաղաղության գործընթացի իրականացմանը միջազգային հանրության հետ միասին: Ինչ վերաբերում է Վրաստանի դերին և մեր մասնակցությանը խաղաղապահ զորախմբի լոջիստիկ ապահովման հարցում, ապա այս գործընթացում որոշում կկայացվի ըստ խաղաղության կազմաձևի և, իհարկե, ազգային շահերից ելնելով: Հաշվի առնելով այս փուլում խնդրի հրատապությունը և խաղաղության հաստատման համար սահմանափակ ժամանակը, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի խնդրանքով, ես շեշտում եմ, որ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի խնդրանքով, որպես բացառություն, ռուսական խաղաղապահ զորախմբի մի մասը, նախապես պայմանավորված ժամանակահատվածով կտեղափոխվի բախման գոտի՝ օդային տարածքի միջոցով և այդ մասին մեր գործընկերները տեղեկացված են», – ասաց Զուրաբ Աբաշիձեն:

Ըստ Զուրաբ Աբաշիձեի, խոսքը որոշակի ժամանակահատվածով օդային տարածքի բացման մասին է, որը կպահանջի զորակազմի տեղափոխում: Ըստ նրա, խոսքը կարճ ժամանակահատվածի մասին է:

«Սա որոշակի ժամանակահատված է: Մի քանի օրվա մասին է խոսքը, որն անհրաժեշտ կլինի այս զորախումբը տեղափոխելու համար: Կարծում եմ, սա կարճ ժամանակահատված է », – հավելեց Զուրաբ Աբաշիձեն: