Զուրաբ Աբաշիձե՝ չեք կարող նշել որևէ խնդրահարույց հարց, որը մնացել է անուշադրության մատնված, իսկ մայրաքաղաքում տարիներ շարունակ առկա բազմաթիվ խնդիրներ վերացված են
Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) նիստում սակրեբուլոյի նախագահ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ մայրաքաղաքի մունիցիպալիտետի կողմից Թբիլիսիում առկա խնդիրների լուծումն իրականացվում է անհապաղ։ Նրա խոսքով՝ ոչ մի խնդիր անուշադրության չի մատնվում։
«Ցանկանում եմ ասել բնակչությանը, որ լինի դա Թբիլիսին, թե աշխարհի ցանկացած այլ մայրաքաղաք կամ քաղաք, այն կենդանի օրգանիզմ է։ Խնդիրներ ամենուր կան, բայց դուք չեք կարող նշել և ոչ մի խնդրահարույց հարց, որն այսօր մայրաքաղաքում անուշադրության է մատնված մունիցիպալիտետի կողմից, իսկ բազմաթիվ խնդիրներ, որոնք տարիներ շարունակ գոյություն ունեին մայրաքաղաքում, վերացված են։
Ինչ վերաբերում է առատ տեղումներին, ապա այս խնդիրը գոյություն ունի՝ ելնելով բնության օրենքներից, և նման հարցերը պահանջում են ակնթարթային արձագանքում, ինչն էլ հենց արվում է։
Ես կհամաձայնեմ մայրաքաղաքի քաղաքապետի հետ, որ Թբիլիսիի մասին հոգ տանելը միայն մունիցիպալիտետի գործը չէ։ Մենք բոլորս պետք է խնամենք մեր քաղաքը»,— հայտարարել է Զուրաբ Աբաշիձեն։