Զուրա Ջափարիձե. «Վրացական երազանքը» Սաակաշվիլիին ազատ արձակելու քայլ չի անի, քանի դեռ մյուս կողմը պատասխանատվություն չի կրել, դրա համար անհրաժեշտ է ընդդիմադիր կողմի մեծ համախմբվածություն
Զուրա Ջափարիձե. «Վրացական երազանքը» Սաակաշվիլիին ազատ արձակելու քայլ չի անի, քանի դեռ մյուս կողմը պատասխանատվություն չի կրել, դրա համար անհրաժեշտ է ընդդիմադիր կողմի մեծ համախմբվածություն

«Վրացական երազանքը» Սաակաշվիլիին ազատ արձակելու քայլ չի անի, քանի դեռ մյուս կողմը պատասխանատվություն չի կրել, դրա համար անհրաժեշտ է ընդդիմադիր կողմի մեծ համախմբվածություն,- այս մասին ասել է «Գիրչի-ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրա Ջափարիձեն։

Ջափարիձեի խոսքով՝ Սաակաշվիլին պետք է ազատ արձակվի՝ թե՛ նրա առողջական վիճակի, թե՛ քաղաքական հետապնդման պատճառով։

«Կարծում եմ՝ սպասելի էր, որ «Վրացական երազանքը» հաշվի չէր առնի, այդ թվում՝ արտասահմանյան փորձագետների եզրակացությունը։ Սրա մեջ ոչ մի նոր բան չկա։ Սաակաշվիլին պետք է ազատ արձակվի թե՛ առողջական վիճակի, թե՛ քաղաքական հետապնդման պատճառով։ «Վրացական երազանքն» այս քայլին չի գնում, քանի որ նրանք այլ մտածելակերպի մարդիկ են։ Նրանք կարծում են, որ դա կլինի նահանջ և թուլության ցուցադրում, որն իրենց ստիպեց գնալ այս քայլին: Այս ուժին ընդդիմադիր կողմում մեծ համախմբվածություն է պետք»,- ասել է Ջափարիձեն։