Զուրա Գիրչի Ջափարիձեն, Թամար Կորձաիան և Էլենե Խոշտարիան դեռ պահանջում են Սահմանադրական դատարանից, հակասահմանադրական ճանաչել խորհրդարանի որոշումը, որով չի դադարեցվել պավտգամավորի իրենց լիազորությունները

Զուրա Գիրչի Ջափարիձեն, Թամար Կորձաիան և Էլենե Խոշտարիան դեռ պահանջում են Սահմանադրական դատարանից, հակասահմանադրական ճանաչել խորհրդարանի որոշումը, որով, չնայած պահանջին, չի դադարեցվել պատգամավորի իրենց լիազորությունները:

Հայց ներկայացնելուց մինչ օրս րականությունը փոխվել է և ընդդիմադիր պատգամավորների ճնշող մեծամասնությունը մտել է խորհրդարան, չնայած հայցվորներից ոչ մեկը չի դիմել դատարան՝ գործը կարճելու պահանջով:

Սահմանադրական դատարանի պլենումը այսօր կքննարկի հայցը:

Ըստ դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի, որոշում կայացնելիս դատավորները կառաջնորդվեն միջազգային պրակտիկայով:

Նա չի հստակեցրել իր դիրքորոշումը, թե արդյոք խորհրդարանի որոշումը հակասահմանադրական է:

Գործը քննվում է հեռակա կարգով: Նախորդ նիստը հետաձգվել էր Թամար Կորձաիայի միջնորդությամբ: