Զուգդիդում ոստիկանությունը սպանության մեղադրանքով մեկ անձի է ձերբակալել
Վրաստանի ՆԳ նախարարության Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները, ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, ծանրացուցիչ հանգամանքներում անչափահասի նկատմամբ կատարված կանխամտածված սպանության մեղադրանքով, ձերբակալել են 2005 թվականին ծնված Է.Ք.-ին։ Տեղեկությունը տարածում է ՆԳ նախարարությունը։
«Քննությամբ պարզվել է, որ Զուգդիդում մեղադրյալը, փոխադարձ վիճաբանության հիման վրա, սառը զենքով մարմնի վրա մի քանի վնասվածք է հասցրել անչափահասին՝ 2007 թվականին ծնված Ս.Մ.-ին, ով մինչ հիվանդանոց տեղափոխվելը մահացել է։
Իրավապահ մարմինների ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և թեժ հետքի վրա ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում Է.Կ.-ն ձերբակալվել է դեպքից կարճ ժամանակ անց։
«Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «ե» ենթակետով, որը ենթադրում է կանխամտածված սպանություն անչափահասի նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում»,- ասված է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։