Զուգդիդիում տեղի է ունեցել բախում (վիդեո)
Զուգդիդիում տեղի է ունեցել բախում (վիդեո)

Զուգդիդիում, Դադիանիների պալատի մոտ, երբ Սանդրա Ռուլովսը հարցազրույց էր տալիս շրջանային հեռուստատեսությանը, տեղի է ունեցել բախում:

Ականատեսների տեղեկությամբ, հարցազրույցի ժամանակ նրանց է մոտեցել Զուգդիդի երկու բնակիչ և Սանդրա Ռուլովսին վիրավորել: Վիրավորել են նաև հեռուստաընկերության աշխատակիցները:

Ինչպես հայտարարել է Զուգդիդիում «Ազգային շարժման» ընտրական շտաբի ղեկավար Կոբա Նաղոփիան, փաստի առնչությամբ սկսված է հետաքննություն: Նրա խոսքով, ՆԳՆ-ի Զուգդիդիի ոստիկանության վարչությունում տուժածի կարգավիճակով հարցաքննվում է միջադեպի ականատեսներից մեկը:

Կոբա Նաղոփիան հայտարարել է, որ ոստիկանության ղեկավարը մինչև օրվա վերջ է տալիս ժամկետ, որպեսզի պատժեն միջադեպի մասնակից կողմերին, հակառակ դեպքում, «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչները սպառնում են Զուգդիդիում, ոստիկանության վարչության շենքի մոտ անցկացնել բողոքի ցույց: