Զուգդիդիում կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու փաստով դատախազությունը բերման է ենթարկել ոստիկանի
Վրաստանի դատախազությունը Զուգդիդիում կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու փաստով ձերբակալել է ոստիկան Գ.Բ.-ին: Տեղեկությունը տարածում է դատախազությունը։
Դատախազության քննությամբ պարզվել է, որ հունվարի 25-ին Զուգդիդիում ոստիկան Գ.Բ.-ն անձնական վիճաբանության ժամանակ բռունցքով մի քանի հարված է հասցրել ընկերուհու՝ Մ.Թ.-ի դեմքին։
Գերատեսչության տվյալներով՝ դատախազությունը ձերբակալել է Գ.Բ.-ին՝ Վրաստանի ՔՕ 126-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք (ծեծ կամ տուժողին ֆիզիկական ցավ պատճառած այլ բռնություն) կատարելու համար։
Ձերբակալվածին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք կառաջադրվի, որից հետո դատախազությունը կդիմի դատարան՝ խափանման միջոց կիրառելու համար։