Զուգդիդիում հետազոտված 225 անձի կենսաբանական նմուշից բոլոր պատասխանները բացասական են
Հանրային առողջապահության Զուգդիդիի կենտրոնի փոխանցմամբ, Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտել են 225 անձի կենսաբանական նմուշ: Բոլոր պատասխանները բացասական են:
Հետազոտվածներից 10-ը տենդի կենտրոնների պացիենտ էր, 30-ը՝ բուժանձնակազմի ներկայացուցիչ, 3-ը՝ կարանտինից, 156 աշխատակից՝ ներքին գործերի նախարարությունից, 10 վարորդ և դիալիզ անցկացնող 16 անձ: