Զուգդիդիում հարգանքի տուրք են մատուցել 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանի և Վրաստանի միջև պատերազմում զոհվածների հիշատակին։
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի պետական լիազորը և տեղական իշխանության ներկայացուցիչները ծաղկեպսակ են դրել Կենտրոնական այգում օգոստոսյան պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Հուշահամալիրի մոտ առավոտից հավաքվել էին զոհված հերոսների ընտանիքի անդամներն ու շարքային քաղաքացիները։
2008 թվականի օգոստոսյան պատերազմը Սամեգրելոյի շրջանից 37 մարդու կյանք խլեց։