Զուգդիդիում Էնգուրիի գետը դուրս է նետել տղամարդու դիակ
Զուգդիդիում Էնգուրիի գետը դուրս է նետել տղամարդու դիակ

Զուգդիդիի մունիցիպալիտետի Օրսանտիա գյուղի Էնգուրիի գետը դուրս է նետել տղամարդու դիակ: Փաստը հաստատում են ներքին գործերի նախարարությունում:

Տեղի բնակիչների խոսքով, մահացածը բռնազավթված Աբխազիայի Գալիի շրջանի բնակիչ է: Դիակն ուղարկվել է Քութաիսիի Սամխարաուլիի  փորձաքննության  բյուրո:

ՆԳՆ-ի փոխանցմամբ, տեղի ունեցած փաստով հետաքննություն է սկսվել ինքնասպանության հասցնելու հոդվածով: