Զուգդիդիում բոլոր ընտրատարածքների ձայները հաշվելուց հետո «Վրացական երազանքի» թեկնածու Գիորգի Շենգելիան հաղթում է 54.18 տոկոսով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկությամբ, Զուգդիդիի ընտրատարածքում հաշվել են բոլոր 107 ընտրատեղամասերի ձայները:
Նշված տեղամասերի տեղեկությամբ, կառավարող կուսակցության թեկնածու Գիորգի Շենգելիան հաղթում է ձայների 54.18 տոկոսով (30 470):
Բոլոր ընտրատեղամասերի ձայները հաշվելուց հետո, «Ազգային շարժման» թեկնածու Սանդրա Ռուլովսը հավաքել է ձայների 42.84 տոկոսը (24 095):
Այլ թեկնածուներն ստացել են 1 տոկոսից ավելի քիչ ձայներ:
Զուգդիդիում ընտրողների ակտիվությունը կազմել է 46.88 տոկոս: