Զուգդիդիում ավտովթարի հետևանքով տուժել է հինգ մարդ
Զուգդիդիում ավտովթարի հետևանքով տուժել է հինգ մարդ

Զուգդիդիում, Սոխումիի փողոցում երկու թեթև մարդատար ավտոմեքենա է բախվել միմյանց:

Ավտովթարի հետևանքով տուժել են ավտոմեքենաների ուղևորները:

Համեմատաբար ծանր է «Հոնդա ֆիտի» ուղևորների վիճակը:

Բոլոր հինգ տուժածներին շտապ օգնության խումբը տեղափոխել է Զուգդիդիի ռեֆերալ հիվանդանոց, նրանք այս պահին հետազոտվում են:

Դեպքի վայրում աշխատում են փորձագետ-քրեագետներ և պարեկային ոստիկանությունը:

ՆԳՆ-ի փոխանցմամբ, տեղի ունեցած փաստով հետաքննություն է ընթանում ՔՕ-ի 276-րդ հոդվածի երկրորդ մասով: