Զուգդիդիի թիվ 20 ընտրատեղամասի մոտ ֆիզիկական բախում է տեղի ունեցել:
«Վրացական երազանքի» Զուգդիդի քաղաքապետի թեկնածու Մամուկա Ծոծերիայի խոսքով, «Ազգային շարժման» և «Ազգային շարժման» հետ կապված հասարակական կազմակերպությունների դիտորդները փորձում են սադրանքներ կազմակերպել։
Ծոծերիայի խոսքով, նրանց ներկայացուցիչներից մեկը զուգդիդիցիներին, 20-րդ ընտրատեղամասում հավաքված նրանց կողմնակիցներին անվանել է անջատողականներ, ինչը հանգեցրել է առճակատման։
Ինչպես նշել է հասարակական կազմակերպության անդամ Գիորգի Մումլաձեն, նախկինում ֆիզիկական բռնության են ենթարկվել «Ազգային շարժման» ներկայացուցիչները։ Նրա խոսքով, Ծոծերիայի կողմնակիցները նրան հարցրել են, թե ինչու է նա եկել Քվեմո Քարթլիից որպես դիտորդ։ Մումլաձեի խոսքով, ինքը կոնկրետ այս խմբի հայտարարությունը համարել է անջատողական և այդ պատճառով այդ խմբին՝ Ծոծերիայի կողմնակիցներին անվանել է անջատողականներ և ոչ թե զուգդիդիցիներին ընդհանրապես։
Զուգդիդիի 20-րդ ընտրատեղամասի մոտ տեղի ունեցած առճակատման արդյունքում իրավապահները մի քանի հոգու հեռացրել են տարածքից։
Տեղամասում առավոտից աղմուկն էր։ «Միացյալ ազգային շարժման» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները առերեսվել են ընտրական հանձնաժողովի նախագահի հետ։