Զուգդիդիի Ռուխի գյուղում բացվել է նորարարությունների կենտրոն
Զուգդիդիի Ռուխի գյուղում բացվել է նորարարությունների կենտրոն

Զուգդիդիի մունիցիպալիտետի Ռուխի գյուղում բացվել է նորարարությունների կենտրոն:

Նորարարությունների կենտրոնում կանցկացվեն ծրագրավորման, դիզայնի, ձեռնարկատիրության և տարբեր բիզնես-ուղղությունների դասընթացներ: Շրջանի երիտասարդները հնարավորություն կունենան պետության աջակցությամբ նորարարական գաղափարները վերածել իրական բիզնեսի և զարգացնել իրենց գաղափարները:

Կենտրոնը բացել են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Լաշա Միքավան, նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության նախագահի պաշտոնակատար Ավթանդիլ Կասրաձեն և Սամեգրելո-Զեմո Սվանեթիի նահանգապետ Ալեքսանդրե Մոծերելիան:

2016 թվականից ի վեր սա արդեն յոթերորդ նորարարական կենտրոնն է, որը բացվել է Վրաստանում:

Առաջիկայում նորարարությունների կենտրոն է բացվելու Ախմետայում, իսկ նոյեմբերի վերջին՝ Թելավիում: