Զուգդիդիի մունիցիպալիտետի քաղաքապետի նախկին տեղակալ Գիա Գուլորդավային կանչել են ՊԱԾ՝ հարցաքննության
Զուգդիդիի մունիցիպալիտետի քաղաքապետի նախկին տեղակալ Գիա Գուլորդավային Վրաստանի պետական անվտանգության ծառայություն են կանչել հարցաքննության:
Այս մասին Առաջին ալիքին հայտնել են ՊԱԾ-ի մամլո ծառայությունից:
Նրանց տեղեկությամբ, Գուլորդավան ընթացող հետաքննության շրջանակներում, «մոդուլի» շենք պետք է ներկայանա 11:00-ին:
Զուգդիդիի նախկին քաղաքապետ Լաշա Գոգիայի նկատմամբ ՊԱԾ-ը հետաքննություն էր սկսել կաշառք վերցնելու փաստով:
Գոյություն ունեցող տեղեկությամբ, գործը վերաբերում է գործարարներից մեկից հողի սեփականացման դիմաց կաշառք վերցնելուն: