Զուգդիդիի մունիցիպալիտետի Ջիխաշկարի գյուղում անցկացվել է բողոքի ցույց
Զուգդիդիի մունիցիպալիտետի Ջիխաշկարի գյուղում այսօր անցկացվել է բողոքի ցույց՝ ավտոճանապարհի և կոյուղային ալիքների վերանորոգման-կարգավորման պահանջով:
Ակցիայի մասնակիցները բողոքի նպատակով փորձում էին փակել ճանապարհը, սակայն ոստիկանությունը նրանց դրա հնարավորություն չի տվել:
Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման են գնացել տեղի իշխանության ներկայացուցիչները: Ինչպես հայտարարել է Զուգդիդիի սակրեբուլոյի նախագահ Մամուկա Ծոծերիան, նախագծային աշխատանքներն արդեն ավարտվել են և Ջիխաշկարիի ճանապարհի վերանորոգման համար առաջիկա օրերին հայտարարվելու է մրցույթ: