Զուգդիդիի մունիցիպալիտետի ավագանու «Ազգային շարժում» խմբակցության 14 անդամներ լքում են կուսակցությունը
Զուգդիդիի մունիցիպալիտետի ավագանու «Ազգային շարժում» խմբակցության 14 անդամներ լքում են կուսակցությունը

Զուգդիդիի մունիցիպալիտետի ավագանու «Ազգային շարժում» խմբակցության 14 անդամներ լքում են կուսակցությունը,- այս մասին ճեպազրույցում հայտարարեց «Ազգային շարժում» խմբակցության նախագահ Մայա Կալանդիան։

Ճեպազրույցին ներկա են եղել կուսակցությունը լքած ավագանու բոլոր անդամները։ Կուսակցությունը լքել են նաեւ ավագանու խմբակցության գրասենյակի աշխատակիցները։

Մայա Կալանդիան նշել է, որ կուսակցությունում հաստատվել է ոչ ժողովրդավարական կառավարում, ինչը հանգեցրել է իրենց որոշմանը։ Ավագանու փոխնախագահը, հանձնաժողովների նախագահներն ու խմբակցության նախագահը լքել են կուսակցությունը։

Զուգդիդի քաղաքային խորհրդում «Ազգային շարժումից» 22 անդամ կար։