Զուգդիդիի լաբորատորիայում հետազոտված 602 անձի կենսաբանական նմուշի, այդ թվում Մեստիայից ուղարկված 101 անձի պատասխանները բացասական են
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Սամեգրելո-Զեմո Սվանեթիի բաժնի փոխանցմամբ, Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտել են 602 անձի կենսաբանական նմուշ:
Բոլորի դեպքում պատասխանները եղել են բացասական:
Այդ թվում, 101 կենսաբանական նմուշ ուղարկվել է Մեստիայի մունիցիպալիտետից: Ինչ վերաբերում է մնացած 501 նմուշին, դրանք եղել են այլ շրջաններից, այդ թվում 18 պացիենտ, բուժանձնակազմի 151 անդամ, կարանտինից 18 անձ, ինքնամեկուսացման վայրից 16 մարդ, ՆԳՆ-ից 284 անձ, 13 վարորդ: Նրանց հետազոտության պատասխանները ևս բացասական են: