Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցում հետազոտված 230 անձանցից ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել
Հանրային առողջապահության Զուգդիդիի կենտրոնի փոխանցմամբ, օգոստոսի 25-ին Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտվել է 230 անձի կենսաբանական նմուշ:
Այդ թվում, 75 նմուշ էր ուղարկվել Մեստիայի մունիցիպալիտետից: Թեստավորորումն անցկացվել է ռիսկային խմբերի համաձայն և հետազոտվել է տենդի կենտրոնների 23 պացիենտ, բուժանձնակազմի 61 ներկայացուցիչ, Մեստիայի կարանտինային տարածքներում գտնվող 29 անձ, Անակլիայի կարանտինային տարածքից 2, ինքնամեկուսացումից 36, այդ թվում՝ Մեստիայի մունիցիպալիտետից 27 անձ: Հետազոտվածների թվում է ՆԳՆ-ի 46 աշխատակից, երեք վարորդ, դիալիզ անցնող 10 անձ:
Բոլոր պատասխանները բացասական են, ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել: