Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում թեստավորված 640 անձի կենսաբանական նմուշից 57-ը եղել է դրական
Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում թեստավորված 640 անձի կենսաբանական նմուշից 57-ը եղել է դրական

Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում թեստավորված 640 անձի կենսաբանական նմուշից 57-ը եղել է դրական:

Տեղեկությունն այս մասին տարածում է Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանային վարչությունը:

Նրանց փոխանցմամբ, արձանագրված դեպքերից մեծ մասն արդեն հաստատված դեպքերի շփման շրջանակից է: Ընթանում է նոր դեպքերի շփման շրջանակի հետազոտություն և խորը համաճարակային զննում:

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանային վարչության փոխանցմամբ, Զուգդիդիում արձանագրվել է կորոնավիրուսի 26, Փոթիում – 14, Ծալենջիխայում – 2, Սենակիում – 5, Խոբիում – 4, Մարտվիլիում – 1, Աբաշայում – 1, բռնազավթված Աբխազիայում 4 նոր դեպք:

Ռուխիի կլինիկայում բուժում է անցնում 84 կորոնավարակակիր, այստեղից 16-ի վիճակը համեմատաբար ծանր է:

Շրջանի մասշտաբով կարանտինային տարածում գտնվում է 181 մարդ: