Զուգդիդիի դատարանը սպանության մեղադրանքով կալանավորված անչափահասին խափանման միջոց է սահմանել կալանքը
Զուգդիդիի դատարանը սպանության մեղադրանքով կալանավորված անչափահասին խափանման միջոց է սահմանել կալանքը

Զուգդիդիի շրջանային դատարանը 15-ամյա դեռահասի սպանության մեջ մեղադրվող 17-ամյա անչափահաս Է.Ց.-ին որպես խափանման միջոց է սահմանել ազատազրկումը։

Դատավորը ամբողջությամբ բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը՝ որպես խափանման միջոց երկու ամսով կալանք սահմանելու մասին։ Դատախազի պարզաբանմամբ՝ սպանության մեջ մեղադրվող Է.Ց.-ն խոստովանել է հանցագործության այն մասը, որը կապված է սառը զենքի գործադրման հետ։

Քանի որ գործը վերաբերում է անչափահասներին, նիստն անցել է դռնփակ։

Նոյեմբերի 20-ին Զուգդիդիում անչափահասը, փոխադարձ վիճաբանության հիման վրա, սառը զենքով մարմնին մի քանի վնասվածքներ է հասցրել անչափահասին, ով մինչ հիվանդանոց տեղափոխվելը մահացել է։ ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ իրավապահների կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ամբաստանյալ Է.Ց.-ն դեպքից կարճ ժամանակ անց ձերբակալվել է Զուգդիդիում։ Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «ե» ենթակետով, որը ենթադրում է ծանրացուցիչ հանգամանքներում անչափահասի նկատմամբ կատարված դիտավորյալ սպանություն։