Զուգդիդի սակրեբուլոյի նախագահ է ընտրվել «Հանուն Վրաստանի» կուսակցության անդամը
Զուգդիդիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ է ընտրվել «Հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Գիգա Փարուլավան։
Քվեարկությանը մասնակցել է 25 պատգամավոր, այդ թվում՝ «Ազգային շարժման» անդամները։
Նիստին ներկա են եղել «Վրացական երազանքի» ներկայացուցիչները, որոնք չեն մասնակցել քվեարկությանը։
«Ազգային շարժումը» Զուգդիդիի սակրեբուլոյում ունի 22 մանդատ, «Վրացական երազանքը»՝ 20, «Հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ երեք մանդատ։