Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ճանապարհի 166-րդ կմ-ում վերականգնվել է ճանապարհային երթևեկությունը
Զուգդիդի–Ջվարի–Մեստիա–Լասդիլի ավտոճանապարհի 166-րդ կմ հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է։
Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչությունը։
Երթևեկությունը սահմանափակված էր նշված հատվածում հողի զանգվածի սահքի պատճառով։