Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ճանապարհահատվածում խոշոր ժայռային զանգվածի փլուզման պատճառով ավտոտրանսպորտի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է
Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ճանապարհահատվածում խոշոր ժայռային զանգվածի փլուզման պատճառով ավտոտրանսպորտի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է

Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի 96-րդ կմ-ում ավտոտրանսպորտի երթևեկությունը արգելված է։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։ Ներքին պետական նշանակության Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոմոբիլային ճանապարհի 96-րդ կմ-ում (Լաջուրգուլա) խոշոր ժայռային զանգվածի փլուզման պատճառով ժամանակավորապես սահմանափակվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը։