Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի հատվածներում երթեւեկությունն իրականացվում է սահմանափակումներով
Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի հատվածներում երթեւեկությունն իրականացվում է սահմանափակումներով

Ավտոճանապարհային վարչության փոխանցմամբ, ձյան և մերկասառույցի պատճառով ներքին պետական նշանակության Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարհի կմ186-կմ198 (Ուշգուլի-Լասդիլի) հատվածում արգելված է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Նույն ճանապարհի կմ30-կմ186 (Ջվարի-Ուշգուլի) հատվածում արգելված է կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը:

Կմ70-կմ186 (Խաիշի-Ուշգուլի) հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը թույլատրելի է հակասայթաքիչ շղթաների կիրառմամբ:

Կմ1-կմ30 (Զուգդիդի-Ջվարի) հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: