Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարհին սահմանված ռեժիմը փոխվել է
Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարհին սահմանված ռեժիմը փոխվել է

Մերկասառույցի պատճառով Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի կմ70-կմ186 (Խայշի-Ուշգուլի) խաչմերուկում արգելվում է կցորդիչով, կիսակցորդիչով և ավելի քան 30 տեղ ունեցող ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ կմ138-կմ186 (Մեստիա-Ուշգուլի) ավտոճանապարհին երթևեկությունը թույլատրվում է հակասողանքային շղթաների կիրառմամբ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

«Արտճանապարհային տրանսպորտային միջոցների համար (երկու և ավելի կամուրջ) տեղաշարժն ազատ է։ Ավտոճանապարհի կմ1-կմ70 հատվածում (Զուգդիդի-Խայշի) երթևեկությունն ազատ է»,- ասված է հաղորդագրությունում։