Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոմայրուղու 52-րդ կմ-ին՝ Բարջա գյուղում, ժայռային զանգված է փլուզվել
Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ազգային նշանակության ավտոմայրուղու 52-րդ կմ-ին՝ Բարջա գյուղում, ժայռային զանգված է փլուզվել։
Ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ, ժայռային զանգվածի փլուզման պատճառով ժամանակավորապես արգելվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևկությունը։
Ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ, տեղում մոբիլիզացվել է համապատասխան տեխնիկա, և իրականացվում են ինտենսիվ մաքրման աշխատանքներ՝ երթևեկությունը հնարավորինս շուտ վերականգնելու համար։