Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլ ճանապարհահատվածում երթևեկության հատուկ ռեժիմ է սահմանվել
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, ձյան առատ տեղումների պատճառով Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ներքին նշանակության ավտոճանապարհի (Կալա-Ուշգուլի) հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը:
Նույն ավտոճանապարհի 30-170 (Ջվարի-Կալա) հատվածում արգելվում է կցովի, կիսակցովի և M3 կարգի 22 նստատեղից ավելի (բացառությամբ վարորդի նստատեղի) տրանսպորտային միջոցների երթեւեկությունը, իսկ 140-170 կմ (Մեստիա-Կալա) հատվածում, թույլատրվում է երթևեկել հակասայթակող շղթաներով։ Բարձր անցողություն ունեցող մեքենաների (երկու և ավելի շարժման կամուրջներով) տեղաշարժն ազատ է։
Ավտոճանապարհի 1-30 կմ (Զուգդիդի-Ջվարի) հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն ազատ է։