Զուգդիդի-Ջվարի-Մեստիայի ավտոճանապարհը բացվել է: Ավտոճանապարհը փակ էր Լատալի մերձակայքում:
Առատ տեղումների պատճառով լեռան բեկորները խափանել էին ճանապարհային երթևեկությունը: Տեղում մոբիլիզացված էր հատուկ տեխնիկա և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:
«Ճանապարհն արդեն մաքրված է և երթևեկությունը վերականգնված»,- հայտարարել է Մեստիայի մունիցիպալիտետի քաղաքապետ Կապիտոն Ժորժոլիանին: