Զոհված զինվորների մայրերին Մարտի 3-ի առթիվ շնորհավորել են նրանց որդիների զինակիցները
Վրաստանի տարածքային ամբողջականության համար մղվող մարտերում, միջազգային առաքելություններում և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների մայրերին շնորհավորել են նրանց որդիների զինակիցները։ Այդ մասին տեղեկություն է տարածում Վրաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ՊԲ զինծառայողներն այցելել են զոհված զինծառայողների ընտանիքներին ողջ Վրաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում և ծաղիկների փունջ նվիրել Մայրության օրվա կապակցությամբ։
«Մայրերը զինվորների հետ մեկ անգամ եւս հիշել են իրենց զոհված զավակների սխրանքները եւ մաղթել արժանապատիվ ծառայություն հայրենիքի պահպանության գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։