ԶԼՄ-ների տվյալներով՝ Օլաֆ Շոլցը, Մարիո Դրագին և Էմանուել Մակրոնը ծրագրում են մոտ օրերս ժամանել Կիև
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծրագրում են առաջիկա օրերին ժամանել Կիև։
Այս մասին տեղեկությունը տարածում են իտալական լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների՝ եվրոպացի առաջնորդները ցանկանում են հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ԵՄ գագաթնաժողովից առաջ, որը նախատեսված է հունիսի 23-24-ը։