ԶԼՄ-ների տվյալներով՝ ուկրաինական բանակն ազատագրել է Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքը
ԶԼՄ-ների տվյալներով՝ ուկրաինական բանակն ազատագրել է Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքը

Ուկրաինական բանակն ազատագրել է Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքը։

Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, ասել է Խարկովի շրջանային խորհրդի նախագահի խորհրդական Նատալյա Պոպովան։

Պոպովան հրապարակել է նաև ուկրաինացի զինվորականի լուսանկարը՝ դրոշով, որն արվել է Կուպյանսկի քաղաքային խորհրդի շենքի դիմաց։

Բացի այդ, այսօր բրիտանական հետախուզությունը հայտնել է, որ ուկրաինական ստորաբաժանումների կողմից Կուպյանսկի գրավումը զգալի հարված կլինի Ռուսաստանին։

Միաժամանակ տեղեկություններ են տարածվում, որ Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարությունը Խարկովի մարզի Բալակլեյա քաղաքում, որն ազատագրվել է զավթիչներից, բարձրացրել է Ուկրաինայի դրոշը։