ԶԼՄ-ների տվյալներով՝ Օլաֆ Շոլցը բացառում է ՆԱՏՕ-ի մասնակցությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բացառում է ՆԱՏՕ-ի մասնակցությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին։
«Մենք ռազմական միջամտություն չենք անի։ Սա վերաբերում է ՆԱՏՕ-ին, նա դա չի անի, մյուսները նույնպես: Այս իրավիճակում սխալ կլիներ։ Այն, ինչ մենք անում ենք, աջակցություն է»,- ասել է Գերմանիայի կանցլերը։
Օլաֆ Շոլցի խոսքով՝ պատժամիջոցներն իրենց արդյունքն են տվել։
«Կարծում եմ՝ սա ճիշտ որոշում է»,- ասել է Շոլցը։
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ ինքը կաշխատի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների շարունակման համար։