ԶԼՄ-ների տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ իսրայելական ավիահարվածի արդյունքում Գազայի հատվածում սպանվել է 13 պատանդ, այդ թվում՝ օտարերկրացիներ
ԶԼՄ-ների տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ իսրայելական ավիահարվածի արդյունքում Գազայի հատվածում սպանվել է 13 պատանդ, այդ թվում՝ օտարերկրացիներ

ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումը հայտարարում է, որ իսրայելական ավիահարվածի արդյունքում Գազայի հատվածում սպանվել է 13 պատանդ։ Տեղեկությունը հայտնում է «Timesofisrael»-ը։

ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ նշվում է, որ 13 պատանդների թվում կան օտարերկրյա պետությունների քաղաքացիներ։

Իսրայելցի զինվորականները նշում են, որ մինչ այժմ 97 իսրայելցիների ընտանիքներ ծանուցվել են, որ իրենց մտերիմները ձերբակալվել են ՀԱՄԱՍ-ի կողմից։