ԶԼՄ-ների տվյալներով՝ Գազայից Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնած առաջին ինքնաթիռը տեղափոխել է 15 վիրավորի
ԶԼՄ-ների տվյալներով՝ Գազայյից Արաբական Միացյալ Էմիրություններում վայրէջք է կատարել առաջին ինքնաթիռը, որում եղել է 15 վիրավոր, այդ թվում՝ անչափահասներ և նրանց ընտանիքի անդամները։
Նշված որոշումը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի նախաձեռնության մասն է՝ տուժածներին բուժօգնություն ապահովելու Արաբական Միացյալ Էմիրությունների հիվանդանոցներում։
Ինքնաթիռը մեկնել է Եգիպտոսի Էլ-Արիշ միջազգային օդանավակայանից և վայրէջք կատարել Աբու Դաբիում։